Իրակլի Կոբախիձե.Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը
Իրակլի Կոբախիձե.Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը

«Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը»,- Արաբական Միացյալ Էմիրություններում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրախորհրդարանը մինչ օրս հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ հինգ բանաձևին և հինգն էլ մեկը մյուսից անլուրջ են եղել։ Կոբախիձեի խոսքով՝ սա Եվրախորհրդարանում նախաձեռնված հերթական՝ վեցերորդ, անլուրջ նախագիծն է։

«Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը ։ Իրականությունն այն է, որ Վրաստանում երկիրը կառավարվում է ժողովրդավարական ճանապարհով, ընդդիմությունն իր էությամբ հակաժողովրդավարական է, սակայն տեսնում եք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը երբեմն արտահայտում են արմատական ​​ընդդիմությանը, արմատականությանը և այն ամենին, ինչն այսօր այնքան հստակ քննադատում է ԱՄՆ նոր վարչակազմը։ »,- ասել է Իրակլի Կոբախիձեն։