Իրակլի Կոբախիձե - Եվրատլանտյան ինտեգրման առումով Վրաստանն ամեն ինչ արել է, բայց մյուս կողմից՝ ընդլայնման վերաբերյալ բանակցությունները կասեցվել են
Իրակլի Կոբախիձե - Եվրատլանտյան ինտեգրման առումով Վրաստանն ամեն ինչ արել է, բայց մյուս կողմից՝ ընդլայնման վերաբերյալ բանակցությունները կասեցվել են

Եվրատլանտյան ինտեգրման առումով Վրաստանն ամեն ինչ արել է, բայց, ինչպես գիտեք, մյուս կողմից՝ ընդլայնման վերաբերյալ բանակցությունները կասեցվել են,- Միլանում վրացի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակորեն հայտարարում են, որ միջնաժամկետ հեռանկարում չեն քննարկելու նաև Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը։

«Ներկայիս իրավիճակը հետևյալն է, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակորեն հայտարարում են, որ միջնաժամկետ հեռանկարում չեն քննարկելու նաև Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը։ Սա է ներկայիս իրավիճակը, և կտեսնենք, թե ինչպես կզարգանան մնացած գործընթացները», – նշել է վարչապետը։