Իրակլի Կոբախիձե – Եվրատլանտյան ինտեգրման առումով Վրաստանն ամեն ինչ արել է, բայց մյուս կողմից՝ ընդլայնման վերաբերյալ բանակցությունները կասեցվել են

22:21, 10.06.2025

Եվրատլանտյան ինտեգրման առումով Վրաստանն ամեն ինչ արել է, բայց, ինչպես գիտեք, մյուս կողմից՝ ընդլայնման վերաբերյալ բանակցությունները կասեցվել են,- Միլանում վրացի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակորեն հայտարարում են, որ միջնաժամկետ հեռանկարում չեն քննարկելու նաև Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը։

«Ներկայիս իրավիճակը հետևյալն է, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակորեն հայտարարում են, որ միջնաժամկետ հեռանկարում չեն քննարկելու նաև Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը։ Սա է ներկայիս իրավիճակը, և կտեսնենք, թե ինչպես կզարգանան մնացած գործընթացները», – նշել է վարչապետը։

Նմանատիպ