Իրակլի Կոբախիձե. Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի և վրաց ժողովրդի հիմնական արտաքին-քաղաքական առաջնահերթությունն է
Իրակլի Կոբախիձե. Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի և վրաց ժողովրդի հիմնական արտաքին-քաղաքական առաջնահերթությունն է

«Վստահ եմ, որ շատ շուտով Վրաստանը կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հունգարիայում «Պահպանողական քաղաքական գործողություն» համաժողովում ունեցած իր ելույթում։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի և վրաց ժողովրդի հիմնական արտաքին-քաղաքական առաջնահերթությունն է։

«Վստահ եմ, որ շատ շուտով Վրաստանը կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, և մենք միասին կկարողանանք զգալի ներդրում ունենալ Եվրամիության ամրապնդման, ամուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործում։ Թող Աստված մեզ ուժ տա և օգնի մեզ այս կարևոր գործում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։