Իրակլի Կոբախիձե . Ես կտրականապես դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա խայտառակ հարձակումը, քաղաքականության մեջ բռնության կիրառումն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում

18:15, 08.06.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դատապարտում է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը։

Ինչպես գրառում է վարչապետը սոցցանցում, բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում։

«Ես կտրականապես դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի նկատմամբ խայտառակ հարձակումը։ Բռնության կիրառումը քաղաքականության մեջ անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում։ Վարչապետ Ֆրեդերիկսենին առողջություն եմ մաղթում»,- ասել է Կոբախիձեն։

Երեկ հայտնի դարձավ, որ Կոպենհագենում տղամարդը ծեծի է ենթարկել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին։ Դանիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալված է։

Նմանատիպ