Իրակլի Կոբախիձե. Ես արդյունավետ քննարկում ունեցա Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ մեր հարաբերություններում զգալի առաջընթացի և մեր ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ
Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի շրջանակներում արդյունավետ հանդիպում եմ ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանի հետ։ Այս մասին սոցիալական ցանց X-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններում առկա էական առաջընթացը։
«Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի այցի շրջանակներում պատիվ ունեցա հանդիպելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանին։ Ունեցանք արդյունավետ քննարկում մեր հարաբերություններում առկա էական առաջընթացի և ռազմավարական գործընկերության խորացման մասին», – գրել է Իրակլի Կոբախիձեն։