Իրակլի Կոբախիձե. Երկրում կայունություն է, առաջիկա երեք տարիներին ընտրություններ չեն լինի, չնայած բոլոր անկայունություններին, մենք կարող ենք լիովին կենտրոնանալ զարգացման վրա
«Այսօր մեր երկրում կայունություն է, և կարծում եմ՝ Վրաստանում կպահպանենք կայուն միջավայրը, ինչը երկրի զարգացման բանալին է», – այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT WORLD-ի հետ հարցազրույցում։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, վերջին մի քանի տարվա ընթացքում երկիրը բազում մարտահրավերների առաջ է կանգնել, հատկապես 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
«Երկրում տեղի է ունեցել հինգ տարբեր փորձ՝ հեղաշրջման, սակայն այժմ իրավիճակը լիովին կայուն է, և մեր հետևողական քաղաքականության շնորհիվ կարողացանք կայունացնել իրավիճակը։ Ընդդիմությունը զգալիորեն թուլացել է վերջին տարիներին մեր ձեռնարկած քայլերի արդյունքում։
Հիմա մենք ունենք կայունություն։ Հաջորդ երեք տարիներին ընտրություններ չեն նախատեսվում, ինչը նշանակում է, որ կարող ենք ամբողջությամբ կենտրոնանալ երկրի զարգացման վրա։ Չնայած բոլոր այդ փորձերին, երկրում եղած լարվածություններին, որոնք վերջին տարիներին եղել են, մենք ցուցադրել ենք տնտեսական զարգացման շատ բարձր տեմպ, և այժմ լիովին կենտրոնացած ենք դրա վրա», – նշել է Իրակլի Կոբախիձեն։