Իրակլի Կոբախիձե. Ենս Ստոլտենբերգի տասնամյա պաշտոնավարումը համընկավ աննախադեպ դժվարությունների հետ, սակայն նրա գլխավորությամբ ՆԱՏՕ-ն մնում է եվրաատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը
Իրակլի Կոբախիձե. Ենս Ստոլտենբերգի տասնամյա պաշտոնավարումը համընկավ աննախադեպ դժվարությունների հետ, սակայն նրա գլխավորությամբ ՆԱՏՕ-ն մնում է եվրաատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը

Մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել Վրաստանում, ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել մեր երկրին, մեր երկրի եվրաատլանտյան ձգտումներին ցուցաբերած աջակցության համար,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մնում է եվրատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր տասնամյա պաշտոնավարումը համընկավ աննախադեպ մարտահրավերների և դժվարությունների հետ, սակայն ձեր ղեկավարությամբ հաղթահարվեցին բազմաթիվ մարտահրավերներ, և ՆԱՏՕ-ն մնում է եվրատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը երախտապարտ է ՆԱՏՕ-ին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

«Ուրախ եմ, որ այսօր մենք ևս մեկ անգամ քննարկեցինք ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցերը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Նաև մենք բարձր ենք գնահատում գլխավոր քարտուղարի ամբողջական և արդար հայտարարությունները Վրաստանի օկուպացված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Կոբախիձեն։