Իրակլի Կոբախիձե. Խորհրդանշական է, որ Սաակաշվիլին ձերբակալվեց ուղիղ ինը տարի անց այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հանրությանը շնորհավորեց Վրաստանում ազատության և ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ խորհրդանշական է այսօր Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը:

Գործողության համար Կոբախիձեն շնորհակալություն է իրավապահ մարմիններին:

«Ես ուզում եմ արձագանքել Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը: Խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ուղիղ ինը տարի անց այն բանից, երբ Բիձինա Իվանիշվիլին շնորհավորեց վրաց հասարակությանը Վրաստանում ազատության և ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ: Սա այն աշխատանքի գագաթնակետն է, որը Բիձինա Իվանիշվիլին սկսել է ուղիղ տասը տարի առաջ: Շնորհավորում եմ վարչապետին այս գործողության հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում իրավապահ մարմիններին՝ ներքին գործերի նախարարությանը և Պետական ​​անվտանգության ծառայությանը», – ասել է Կոբախիձեն:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է: