Իրակլի Կոբախիձե. «Դիփ Սթեյթը» օգտագործում է Եվրամիության ֆինանսավորումը՝ Վրաստանում հեղափոխական գործընթացները խրախուսելու համար
Այն փաստը, որ Եվրամիության միջոցներից ֆինանսավորվող «ՀԿ-ները» կազմակերպում են 2000 հոգանոց հանրահավաք՝ պահանջելով կառավարության տապալումը և այլն, ստեղծում է շատ տխուր իրականություն: Նման փաստերն ու գործողությունները շատ լուրջ ազդեցություն ունեն ոչ միայն եվրոպական բյուրոկրատիայի, այլև մեր երկրում Եվրամիության ընդհանուր պատկերի վրա,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ բոլորը տեսնում են, որ «Դիփ Սթեյթը» օգտագործում է Եվրամիության ֆինանսավորումը՝ Վրաստանում հեղափոխական գործընթացները խրախուսելու համար։
«Լավն այն է, որ այս գործընթացները հեռանկար չունեն, բայց այն փաստը, որ Եվրամիության միջոցներից ֆինանսավորվող «ՀԿ-ները» կազմակերպում են 2000 հոգանոց հանրահավաք՝ պահանջելով կառավարության տապալումը և այլն, ստեղծում է շատ տխուր իրականություն: Նման փաստերն ու գործողությունները շատ լուրջ ազդեցություն ունեն ոչ միայն եվրոպական բյուրոկրատիայի, այլև մեր երկրում Եվրամիության ընդհանուր պատկերի վրա: Հետևաբար, զարմանալի չէ, որ Եվրամիության նկատմամբ վստահությունը արմատապես նվազել է՝ 80%-ից հասնելով գրեթե 50%-ի։ Որովհետև եվրոպական բյուրոկրատիան, որը ղեկավարվում է «Դիփ Սթեյթի» կողմից, վրացական հասարակության աչքում բացարձակապես ոչնչացնում է եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը», – ասել է վարչապետը։