Իրակլի Կոբախիձե. Վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պատմական այցը կամրապնդի մեր գործընկերությունը և երկու երկրների ընդհանուր շահերը
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանի այցի շրջանակում Վրաստանում բոլոր ռազմավարական ուղղություններով բովանդակալից քննարկումներ ենք անցկացրել, – այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցում։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։
«Առաջին անգամ պատիվ ունեցա Թբիլիսիում հյուրընկալելու Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահին՝ նրա մեծություն շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանին։ Այցի շրջանակում բոլոր ռազմավարական ուղղություններով բովանդակալից քննարկումներ անցկացրինք։ Քննարկեցինք համագործակցության հետագա խորացման հնարավորությունները և վերահաստատեցինք մեր ընդհանուր հավատարմությունը երկկողմ հարաբերությունների զարգացման նկատմամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով այս պատմական այցը կաշխուժացնի մեր գործընկերությունը և կծառայի երկու երկրների ընդհանուր շահերին», – գրել է Իրակլի Կոբախիձեն։