Իրակլի Կոբախիձե. Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ և շարունակում են համագործակցել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու համար
Վրաստանը և Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ և շարունակում են համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության աջակցման նպատակով։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրել է սոցիալական ցանց X-ում։
Ինչպես ընդգծում է վարչապետը, Վրաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խորացման գաղափարին։
«Աշխաբադում ընթացող միջազգային ֆորումի շրջանակում հանդիպեցի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Վրաստանը և Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ և շարունակում են համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք ռազմավարական գործընկերության խորացման գաղափարին», – գրել է Կոբախիձեն։