Իրակլի Կոբախիձե - Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է
Իրակլի Կոբախիձե - Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է

Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իտալական sky հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ բոլոր իշխանությունները պետք է նպաստեն Վրաստանի եվրաինտեգրմանը։

«Մեզ համար այստեղ ընտրություն չկա, քանի որ Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ բոլոր իշխանությունները պետք է ջանք չխնայեն Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։ Կառավարությունը միանշանակ եվրոպամետ է»,- ասել է վարչապետը։