Իրակլի Կոբախիձե. Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ տարիներ շարունակ անարդար արշավ է տարվում, «Մոսկվայի մեխանիզմը» նույն գծի շարունակությունն է, հետևաբար այն մեզ համար հետաքրքիր չէ
Իրակլի Կոբախիձե. Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ տարիներ շարունակ անարդար արշավ է տարվում, «Մոսկվայի մեխանիզմը» նույն գծի շարունակությունն է, հետևաբար այն մեզ համար հետաքրքիր չէ

Տարիներ շարունակ անարդար արշավ է տարվել Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ։ «Մոսկվայի մեխանիզմի» գործարկումն այս գործընթացի շարունակությունն է, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Մոսկվայի մեխանիզմի» գործարկմանը։

Կոբախիձեի խոսքով՝ նման նախաձեռնության հեղինակները այն երկրներն են, որոնք ոչ բարենպաստ վերաբերմունք ունեն վրաց ժողովրդի նկատմամբ։

«Տարիներ շարունակ իրականացվում է անարդար արշավ Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ, իսկ սա դրա շարունակությունն է։ Այստեղ ևս տեսնում եք, որ մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք ունեցող երկրներն են նման նախաձեռնության հեղինակներ։ Դա շատ ցավալի է, սակայն մենք նույնիսկ այս երկրների հետ շարունակում ենք միակողմանի բարեկամական հարաբերությունների ռեժիմը։ Սա նույն գծի շարունակությունն է, ուստի մեզ համար սա հետաքրքիր չէ», – հայտարարել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի 24 անդամ պետություն Վրաստանի նկատմամբ գործարկել է «Մոսկվայի մեխանիզմը» և պահանջում է ստեղծել փորձագետների առաքելություն։