Իրակլի Կոբախիձե. Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի համար
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի համար

«Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման առումով և մինչ այժմ շատ կարևոր դեր ունի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար», – այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT WORLD-ի հետ հարցազրույցում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա էլ ավելի կխթանի խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունի երկրների տնտեսությունների զարգացման համար։

«Կարծում եմ՝ այս խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է։ Վերջին 35 տարվա ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման առումով և մինչ օրս շատ կարևոր դեր ունի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք ծովի ելք չունեցող երկրներ են։ Վրաստանի տնտեսական գործընկերությունն այս երկրների հետ վճռորոշ դեր է խաղում նրանց տնտեսական զարգացման համար։ Հենց այդ պատճառով էլ մենք պարզապես ուրախ ենք, որ խաղաղության համաձայնագիր է կնքվել երկու երկրների միջև և հուսով ենք, որ դա էլ ավելի կխթանի խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրների քաղաքական դիրքերի ամրապնդման համար։ Սա նաև չափազանց կարևոր է մեր երկրների տնտեսությունների բարելավման համար։ Այժմ երեք երկրներն էլ ունեն բարձր տնտեսական աճի տեմպեր, և դա խաղաղության և այս երեք երկրների միջև հրաշալի համագործակցության արդյունքն է։ Հետևաբար, մենք պետք է շարունակենք շարժվել այս նույն ուղով։ Սա է Վրաստանի տեսլականը Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման վերաբերյալ», – նշել է վարչապետը։