Իրակլի Կոբախիձե. Վրաստանը պետություն է, և ցանկացած ոք, ով ցանկանում է խաթարել երկիրը, պատասխանատվության կենթարկվի օրենքի շրջանակներում՝ ողջ խստությամբ
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը պետություն է, և ցանկացած ոք, ով ցանկանում է խաթարել երկիրը, պատասխանատվության կենթարկվի օրենքի շրջանակներում՝ ողջ խստությամբ

Վրաստանը պետություն է, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խառնել երկիրը, պատասխանատվության կենթարկվի օրենքի սահմաններում ողջ խստությամբ,- ասել է Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, կրքերը կհանդարտվեն, և արդյունքում հասարակությանը կմնա հասարակական կազմակերպությունների ֆինանսների թափանցիկությունը։

«Վերջապես կրքերը կհանդարտվեն, եւ հասարակությանը կմնա հասարակական կազմակերպությունների ֆինանսների թափանցիկությունը, որը նախատեսված է «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքով։ Հանրությունը հստակ կիմանա, թե ում ֆինանսավորմամբ է կայացել Բակուրիանիի հանդիպումը, ով է ֆինանսավորում «Ամոթ է»-ին, «Դրոային» և այլ ծայրահեղական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորմամբ բոլշևիկյան քարոզչություն է իրականացվում ուղղափառ եկեղեցու դեմ, ում ֆինանսավորմամբ է խոչընդոտվում երկրի էներգետիկ զարգացումը և այլն։

Մենք կարծում ենք, որ հասարակությունը պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այս ամենի մասին և դրա հիման վրա եզրակացություններ անի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։