Իրակլի Կոբախիձե. Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, պատրաստ է դրական դեր խաղալ այդ գործընթացներում
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, պատրաստ է դրական դեր խաղալ այդ գործընթացներում

Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը: Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա և, ի վերջո, կպսակվի պատշաճ համաձայնագրով,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պատրաստ է իր դրական դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման հետ կապված գործընթացներում։

«Մենք հանգամանալից զրույց ունեցանք տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, ընդգծեցինք մեր համատեղ ջանքերի կարեւորությունը մեր տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերների դեմ պայքարում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը: Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա և ի վերջո կպսակվի պատշաճ համաձայնագրով։ Վրաստանը պատրաստ է իր դրական դերը խաղալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացներում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։