Իրակլի Կոբախիձե - Վերջին երեք ամիսների ընթացքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է գրեթե նույնքան անօրինական միգրանտ, որքան ամբողջ նախորդ տարում
Իրակլի Կոբախիձե - Վերջին երեք ամիսների ընթացքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է գրեթե նույնքան անօրինական միգրանտ, որքան ամբողջ նախորդ տարում

Իրակլի Կոբախիձե – Վերջին երեք ամիսների ընթացքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է գրեթե նույնքան անօրինական միգրանտ, որքան ամբողջ նախորդ տարում,- այս մասին կառավարության նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում անօրինական միգրացիան վերացնելու ուղղությամբ։

«Սա կարևոր հարց է, որը մտահոգում է մեր հասարակությանը։ Վերջին երեք ամիսների ընթացքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է գրեթե նույնքան անօրինական միգրանտ, որքան ամբողջ նախորդ տարում։ Այս վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ արդյունավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է, և Ներքին գործերի նախարարությունը վերջին երեք ամիսների ընթացքում շատ ավելի արդյունավետ է աշխատել բոլոր ուղղություններով», – ասաց վարչապետը։