Իրակլի Կոբախիձե. Տնտեսական աճի տեմպերի պահպանումն ու դրա էլ ավելի արագացումը մեր գլխավոր առաջնահերթություններից է
Իրակլի Կոբախիձե. Տնտեսական աճի տեմպերի պահպանումն ու դրա էլ ավելի արագացումը մեր գլխավոր առաջնահերթություններից է

«Առաջին ութ ամիսների տվյալներով՝ այս տարի ունենք երկնիշ տնտեսական աճ՝ ուղիղ 10 տոկոս։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ունեցել ենք միջինը 9,7 տոկոս աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, տարածաշրջանում»,- կառավարության վարչակազմում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի՝ այս տեմպի պահպանումը հիմնական առաջնահերթություններից է։

«Մենք ներկայացրել ենք նախընտրական ծրագիր, ըստ որի՝ չորս տարվա ընթացքում մեր տնտեսությունը կհասնի 130 միլիարդ լարիի, մեր բյուջեն կգերազանցի 40 միլիարդ լարին, գործազրկությունը կնվազի մինչև 4 տոկոս, աղքատությունը կնվազի մինչև 4 տոկոս։ Սրա համար պետք է պահպանել այն տեմպերը և էլ ավելի արագացնել, որը վերցրել ենք տնտեսական աճի ուղղությամբ։ Իհարկե, լավ է, որ կանխատեսումները բարելավվում են, բայց մենք ցանկանում ենք այս կանխատեսումները էլ ավելի գերազանցել։ Սա մեր հավակնոտ խնդիրն է»,- ասել է վարչապետը։