Իրակլի Կոբախիձե. Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատեցինք Վրաստանի և Թուրքմենստանի միջև գոյություն ունեցող ամուր գործընկերությունը և քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հիմնական առաջնահերթությունները

14:33, 17.07.2026

Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք Վրաստանի և Թուրքմենստանի միջև գոյություն ունեցող ամուր գործընկերությունը և քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հիմնական առաջնահերթությունները, – այս մասին X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն նշում է, որ զրույցն անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերին։

«Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանում հյուրընկալել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ նրա առաջին պետական այցի շրջանակներում։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք Վրաստանի և Թուրքմենստանի միջև գոյություն ունեցող ամուր գործընկերությունը և քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հիմնական առաջնահերթությունները։ Խոսեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ», – նշում է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ