Իրակլի Կոբախիձե. Տարհանումը որպես միջամտության միջոց ավելի քիչ արդիական է, այնուամենայնիվ, մենք պետք է մուտք գործենք յուրաքանչյուր գյուղ առանց բացառության, որպեսզի տեղում օգնություն ցուցաբերենք բնակչությանը
Իրակլի Կոբախիձե. Տարհանումը որպես միջամտության միջոց ավելի քիչ արդիական է, այնուամենայնիվ, մենք պետք է մուտք գործենք յուրաքանչյուր գյուղ առանց բացառության, որպեսզի տեղում օգնություն ցուցաբերենք բնակչությանը

Տարհանումը որպես միջամտության միջոց ավելի քիչ արդիական է, բայց մենք պետք է առանց բացառության յուրաքանչյուր գյուղ մտնենք, որպեսզի տեղում օգնություն ցուցաբերենք բնակչությանը։ Սա այն ծրագիրն է, որը մենք սահմանել ենք, Շրոմա գյուղում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, գյուղերում անհրաժեշտ է մաքրել ճանապարհները, և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։

«Փաստորեն, այս գյուղերի դեպքում ճիշտ նույն աշխատանքը պետք է կատարվի, ինչ Շրոմա գյուղի դեպքում, պետք է մաքրել ճանապարհը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն։ Լինում են դեպքեր, երբ հնարավոր է մեկ օրում չհաջողվի ազատել ճանապարհը, և թե փրկարարները, թե պաշտպանության ուժերի ներկայացուցիչները այլընտրանքային միջոցներով մուտք գործեն համապատասխան գյուղեր՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Տարհանումն ավելի քիչ արդիական է որպես միջամտության միջոց, սակայն, ինչ վերաբերում է գյուղեր մուտք գործելուն, մենք պետք է առանց բացառության յուրաքանչյուր գյուղ մտնենք, որպեսզի տեղում օգնություն ցուցաբերենք բնակչությանը։ Սա այն ծրագիրն է, որը մենք նախանշել ենք»,- ասել է վարչապետը։