Իրակլի Կոբախիձե - Շինդիսիի հերոսները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի սերը, հայրենասիրությունը, գերագույն արժեք է, որի համար արժե զոհաբերել նույնիսկ ամենաթանկ բանը՝ կյանքը
Իրակլի Կոբախիձե - Շինդիսիի հերոսները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի սերը, հայրենասիրությունը, գերագույն արժեք է, որի համար արժե զոհաբերել նույնիսկ ամենաթանկ բանը՝ կյանքը

Մենք հարգում ենք Շինդիսիի հերոսների հիշատակը, ովքեր հերոսության օրինակ հանդիսացան յուրաքանչյուր վրացու, հաջորդ սերնդի համար։ Մեր երեխաները, հաջորդ սերունդը պետք է մեծանան նման հերոսությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսյան պատերազմի ժամանակ Շինդիսիում զոհված հերոսների հուշարձանի մոտ։

Վարչապետի խոսքով՝ հայրենիքի սերը, հայրենասիրությունը գերագույն արժեք են։

«Այս հերոսությունը մեզ հիշեցնում է, որ հայրենիքի սերը, հայրենասիրությունը գերագույն արժեք են, որի համար արժե զոհաբերել նույնիսկ ամենաթանկ բանը՝ կյանքը, և Շինդիսիի հերոսները մեզ հենց դրա օրինակը տվեցին։ Մեր պարտականությունն է հարգել նրանց հիշատակը», – ասաց Կոբախիձեն։