Իրակլի Կոբախիձե. Շատ կարևոր է, որ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպանատուն իմ այցին ԱՄՆ նախագահն արձագանքեց դրական նամակով, նման ուղերձները մեզ մոտ պահպանում են օպտիմիզմը
Շատ կարևոր է, որ Ամերիկայի անկախության օրվա կապակցությամբ Ամերիկայի դեսպանատուն իմ այցին ԱՄՆ նախագահն արձագանքեց նման դրական նամակով, – այս մասին լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունների ցանկությունն է մաքուր էջից, կոնկրետ ճանապարհային քարտեզով վերականգնել ռազմավարական գործընկերությունը, և նման ուղերձները օպտիմիզմի հիմքեր են տալիս։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Ամերիկայի անկախության օրվա կապակցությամբ Ամերիկայի դեսպանատուն իմ այցին ԱՄՆ նախագահն արձագանքեց նման դրական նամակով։ Մեր ցանկությունն է ամբողջությամբ վերագործարկել մեր հարաբերությունները, վերականգնել ռազմավարական գործընկերությունը և այդ ամենն անել մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, և նման ուղերձները մեզ մոտ պահպանում են օպտիմիզմը, որ հարաբերությունները կարող են շուտով վերագործարկվել։ Դա է մեր ցանկությունը, և մենք համբերատարությամբ սպասում ենք այս հարցի վերաբերյալ ամերիկյան կողմի հաստատուն դիրքորոշմանը», – նշել է Կոբախիձեն։
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և շնորհակալություն հայտնել Ամերիկայի անկախության 250-ամյա հոբելյանը շնորհավորելու համար։ Թրամփը նամակում նշում է. «Ինքնիշխանության, անվտանգության և տևական բարօրությանն աջակցելու համար համատեղ աշխատանքով մենք կարող ենք զգալի առաջընթացի հասնել։ Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցության ամրապնդմանը, որպեսզի միասին ընթանանք դեպի առավել անվտանգ, բարգավաճ և խաղաղ ապագա»։