Իրակլի Կոբախիձե. Պետք է պաշտպանված լինի ցանկացած մարդու իրավունքը անկախ նրա ապրելակերպից, սակայն քարոզչությունը որոշակի վտանգներ է պարունակում, սկզբունքորեն կարևոր է այն կարգավորել օրենքով
«Պետք է պաշտպանված լինի ցանկացած մարդու իրավունքը անկախ նրա ապրելակերպից, սակայն քարոզչությունը որոշակի վտանգներ է պարունակում, սկզբունքորեն կարևոր է այն կարգավորել օրենքով»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նախագծին անդրադառնալիս:
Վարչապետի խոսքով՝ քարոզչության որոշակի վտանգներ պարունակող լինելու պատճառով սկզբունքորեն կարևոր է օրենքով կարգավորել քարոզչության հետ կապված հարցերը։
«Մենք պետք է հստակ տարբերենք մարդու իրավունքների պաշտպանությունը քարոզչությունից։ Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են և պետք է խստորեն պաշտպանվեն:Սա վերաբերում է ցանկացած մարդու՝ անկախ նրա ապրելակերպից, բայց ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա քարոզչությունն անընդունելի է, իսկ այն օրինագիծը, որը ծաղրվում էր, քարոզչության մասին է, մինչ այդ նախաձեռնվել էր համապատասխան սահմանադրական օրինագիծը, հիմա դա սովորական օրինագիծ է, որը քննարկվում է Վրաստանի խորհրդարանում, և այս գումարման խորհրդարանը մինչև վերջ կտանի այդ գործընթացը։ Ցանկացած մարդու իրավունք պետք է շատ խստորեն պաշտպանված լինի՝ անկախ ապրելակերպից, ցանկացած քաղաքացու նկատմամբ հարգանքը պետք է պաշտպանված լինի ՝ անկախ ապրելակերպից, սա մեր պարտականությունն է, բայց քարոզչությունը որոշակի վտանգներ է պարունակում, հետևաբար՝ քարոզչության հետ կապված հարցերի կարգավորումը օրենքը սկզբունքորեն կարևոր է»,- ասաց վարչապետը։
«Վրացական երազանք»-ը նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքների փաթեթ: