Իրակլի Կոբախիձե. Պատմությունն իսկապես գրվել է, բառերը չեն կարող նկարագրել այն երջանկության և հպարտության զգացումը, որը երեկ մեզ պարգևեց
Իրակլի Կոբախիձե. Պատմությունն իսկապես գրվել է, բառերը չեն կարող նկարագրել այն երջանկության և հպարտության զգացումը, որը երեկ մեզ պարգևեց

Այսօր մենք յուրահատուկ և զգացմունքային օր ունենք, հետևաբար՝ յուրահատուկ արտահերթ նիստ,- այսպես սկսեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստը։

Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է բոլորին երեկվա հաղթանակի կապակցությամբ։

«Ցանկանում եմ շնորհավորել ձեզ երեկվա պատմական հաղթանակի կապակցությամբ, պատմական հաջողություն բոլորին, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, ներգաղթյալներին ու ամենակարեւորը՝ մեր ֆուտբոլիստներին այս հաղթանակի կապակցությամբ։ Պատմությունն իսկապես գրվել է երեկ, կարելի է վստահորեն ասել։ Մեր ազգային հավաքականի պատմությունը սկսվել է 30 տարի առաջ, իսկ 30-ամյակին մեզ հաջողվեց առաջին անգամ դուրս գալ բարձրագույն վարկանիշային մրցաշար՝ Եվրոպայի առաջնություն, ինչն առանձնահատուկ հպարտություն է։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն երջանկության ու հպարտության զգացումը, որը երեկ տվեց մեզ և որը միավորեց ողջ երկիրը։ Կրկին շնորհակալություն խաղացողներին, մեր ազգային հավաքականի անդամներին, ովքեր իրենց սիրտն ու հոգին դրեցին երեկվա հաղթանակի համար, ինչպես նաև մարզչական շտաբին՝ մեր հպարտ ֆրանսիացի մարզիչ Վիլի Սանյոլի գլխավորությամբ։ Հատուկ շնորհակալություն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, գլխավոր քարտուղարին, փոխնախագահներին՝ բոլորին։ Այն հաջողությունը, որին մենք վերջապես հասանք երեկ, կառուցվել է տարիներ շարունակ։ Ուզում եմ շնորհավորել վետերան ֆուտբոլիստներին պատմական հաղթանակի կապակցությամբ, նրանք տասնամյակներ շարունակ կերտեցին այս հաղթանակը, մենք՝ շնորհավորում ենք նրանց մայիսի 13-ի հերոսներին։ Ուզում եմ շնորհավորել ազգային հավաքականի բոլոր սերունդների խաղացողներին, նրանցից յուրաքանչյուրի ներդրումն առանձնահատուկ է, նրանք բերեցին այս հաղթանակը, որը մենք ստեղծեցինք երեկ, իսկ մեզ բերեցին մեր տղաները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։