Իրակլի Կոբախիձե. ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը բարձր մակարդակի վրա է, մենք կշարունակենք սերտ համագործակցությունը
Իրակլի Կոբախիձե. ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը բարձր մակարդակի վրա է, մենք կշարունակենք սերտ համագործակցությունը

ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը բարձր մակարդակի վրա է։ Իհարկե, մենք կշարունակենք սերտ համագործակցությունը,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումները մեծ լավատեսության հիմք են տալիս։

«Երեկ մենք արտահերթ հանդիպումներ ունեցանք պարոն Ստոլտենբերգի հետ։ Այնուհետեւ ընթրիքի ընթացքում մենք շարունակեցինք բարեկամաբար զրուցել ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության հետ կապված բոլոր թեմաների շուրջ։ ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը բարձր մակարդակի վրա է։ Իհարկե, մենք շարունակելու ենք մեր սերտ համագործակցությունը, կփորձենք էլ ավելի խորացնել այդ հարաբերությունները։ Պարոն Ստոլտենբերգի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումները մեծ լավատեսության հիմք են տալիս»,- ասել է վարչապետը։