Իրակլի Կոբախիձե. Միջազգային սակագները բարձրացվել են, մենք կփորձենք ներքին մեխանիզմներով հնարավորինս պահպանել գազի և էլեկտրաէներգիայի սակագները
Իրակլի Կոբախիձե. Միջազգային սակագները բարձրացվել են, մենք կփորձենք ներքին մեխանիզմներով հնարավորինս պահպանել գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Հույս ունենք, որ կկարողանանք պահպանել սակագները, իսկ մնացածը արդեն կլուծվի խորհրդակցությունների արդյունքում, – լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ երկուշաբթի տեղի կունենա Սեմեկի նիստը, որի ընթացքում որոշում կընդունվի թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։

«Ընդհանուր առմամբ գազի և էլեկտրաէներգիայի գներն ու սակագները պայմանավորված են նաև գլոբալ գներով։ Մենք պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրենք։ Երկուշաբթի Սեմեկը որոշում կընդունի ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մասով։ Հույս ունենք, որ կկարողանանք պահպանել սակագները, իսկ մնացածը արդեն կլուծվի խորհրդակցությունների արդյունքում։ Բնական գազի դեպքում կար սակագնի բարձրացման ռիսկ, սակայն որոշակի սխալ գործելակերպերի վերացման արդյունքում՝ շատ մեծ հավանականությամբ կկարողանանք պահպանել սակագինը։ Քանի որ միջազգային գազի գները բարձրացել են, մեզ մոտ ևս կար սակագնի աճի ռիսկ, սակայն այն հաշվին, որ այս ոլորտում վերացրել ենք սխալ գործելակերպերը, գազի ուղղությամբ կկարողանանք պահպանել սակագինը։ Միջազգային սակագները բարձրացել են, և այդ ֆոնի վրա մենք ներքին մեխանիզմների միջոցով կփորձենք առավելագույնս պահպանել այն սակագները, որոնք գործում են թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։