Իրակլի Կոբախիձե. Միասին՝ կառավարությունն ու բիզնեսը, պետք է գործենք բարձր սոցիալական պատասխանատվությամբ և, որքան հնարավոր է, հոգ տանենք գների իջեցման մասին
Իրակլի Կոբախիձե. Միասին՝ կառավարությունն ու բիզնեսը, պետք է գործենք բարձր սոցիալական պատասխանատվությամբ և, որքան հնարավոր է, հոգ տանենք գների իջեցման մասին

«Սա ինքնին կարևոր փաստ է, և հույս ունեմ, որ դրան կփորձեն հետևել նաև մյուս ընկերությունները։ Մենք բոլորս միասին՝ իշխանությունը և բիզնեսը, պետք է գործենք բարձր սոցիալական պատասխանատվությամբ և այնտեղ, որտեղ և որքան հնարավոր է, հոգ տանենք գների նվազեցման մասին», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է բարձր սոցիալական պատասխանատվությամբ գործեն գների նվազման ուղղությամբ։

«Մենք պետք է թեթևացնենք մեր բնակչության վրա ընկած այն սոցիալական բեռը, որը արտահայտվում է այս գներով։ Կարծում եմ՝ դրա համար ռեսուրս կա։ Խորհրդարանն էլ կներառվի գործընթացում, ստեղծվել է համապատասխան խորհրդարանական հանձնաժողով, և հաջորդ շաբաթից արդեն հանձնաժողովի ձևաչափով կանցկացվեն հանդիպումներ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանրությունը անմիջականորեն տեղեկատվություն կստանա այս բաց հանդիպումների արդյունքում՝ այն մասին, թե ինչպիսի իրավիճակ է ձևավորված, ինչպես են առաջանում գները և որքանով կա գների նվազեցման ռեսուրս։ Այս ամենի հիման վրա մենք բոլորս միասին պետք է գործենք բարձր սոցիալական պատասխանատվությամբ և հոգ տանենք գների իջեցման մասին», – հայտարարել է Կոբախիձեն։