Իրակլի Կոբախիձե. Մեր խնդիրն է կոռուպցիայի բացակայության առումով մեր երկիրը դասել եվրոպական երկրների առաջին եռյակում
Իրակլի Կոբախիձե. Մեր խնդիրն է կոռուպցիայի բացակայության առումով մեր երկիրը դասել եվրոպական երկրների առաջին եռյակում

Կոռուպցիայի դեմ պայքարը գլխավոր առաջնահերթություններից է, խնդիր է, դա մեր հավակնոտ նպատակն է,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը կոռուպցիայի բացակայության առումով առաջադեմ երկիր լինելու հավակնություն ունի։

«Ես իմ խորհրդարանական ելույթի ժամանակ ասացի, որ այսօրվա տվյալները լավն են, բայց պետք չէ ինքնագոհ լինել։ Մեր խնդիրն է կոռուպցիայի բացակայության առումով մեր երկիրը դասել եվրոպական երկրների առաջին եռյակում։ Բյուրոն առանձնահատուկ դեր ունի այդ առաջադրանքի կատարման գործում»,- ասել է Կոբախիձեն։