Իրակլի Կոբախիձե. Մեր համակարգը չի կարողանում վրացի ուսանողներին ապահովել պատշաճ որակի կրթություն, մեր խնդիրն է շտկել այս ամենը։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց սուբյեկտիվ շահերը
«Մեր համակարգը չի ապահովում համապատասխան որակի կրթություն վրացի ուսանողների համար, և մեր խնդիրն է այս ամենը որակապես, էապես բարելավել», – լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ եթե որևէ մեկը դրան հակադրվում է, դա ճիշտ չէ, և եթե ինչ–որ մեկը ունի սուբյեկտիվ շահեր, բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց սուբյեկտիվ շահերը։
«Ես չեմ շտապում մեկնաբանություն տալ։ Այսօր կրթության նախարարի հետ միասին հանդիպում կունենանք։ Անմիջապես նրանից կլսենք տեղեկատվություն հանդիպման բովանդակության վերաբերյալ և դրա հիման վրա կձևավորենք կոնկրետ որոշումներ։ Մեր խնդիրը շատ պարզ է։ Այսօր բարձրագույն կրթության համակարգը, մեղմ ասած, ծանր վիճակում է։ Մեր համակարգը չի ապահովում համապատասխան որակի կրթություն վրացի ուսանողների համար, և մեր խնդիրն է այս ամենը որակապես, էապես շտկել։ Եթե որևէ մեկը դրան հակադրվում է, դա ճիշտ չէ, այդ թվում՝ եթե ինչ–որ մեկը ունի սուբյեկտիվ շահեր, բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց սուբյեկտիվ շահերը։ Գլխավոր խնդիրը պետք է լինի ուսանողներին, վրացի երիտասարդներին բարձր մակարդակի կրթություն տրամադրելը, գիտելիքի փոխանցումը։ Սա է մեր գլխավոր խնդիրը, և դրա համար կարվի ամեն ինչ», – հայտարարել է վարչապետը։