Իրակլի Կոբախիձե. Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղ ճանապարհով մեր ազգային երազանքն է, համբերատարության, հետևողական և պրագմատիկ քաղաքականության շնորհիվ մենք անպայման կհասնենք այս նպատակին
Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղ ճանապարհով մեր ազգային երազանքն է, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տեղահանված անձանց բնակարանների հանձնման միջոցառման ժամանակ իր ելույթում։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, համբերատարության, հետևողական և ճիշտ պրագմատիկ քաղաքականության շնորհիվ այս նպատակին, ի վերջո, հնարավոր կլինի հասնել։
«Մենք ոչ մի պահ չենք մոռանում մեր գլխավոր խնդրի՝ մեր տարածքային ամբողջականության վերականգնման մասին։ Վերջին հաշվով, մեր գլխավոր նպատակն է, որ դուք ստանաք արժանապատիվ բնակարան ձեր հարազատ անկյունում, և սա կմնա մեր կառավարության գլխավոր մտահոգությունը։ Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղ ճանապարհով մեր ազգային երազանքն է։ Համբերատարության, հետևողական և ճիշտ պրագմատիկ քաղաքականության շնորհիվ, մենք, ի վերջո, անպայման կհասնենք այս նպատակին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։