Իրակլի Կոբախիձե. Մեր երկիրը շուտով կունենա շատ բարդ, գերժամանակակից, բրիտանական ոճով մարզադաշտ, որը նախատեսված է 70,000 հանդիսատեսի համար
Մեր երկիրը շուտով կունենա շատ ժամանակակից, բրիտանական ոճի, 70 000 հանդիսականի համար նախատեսված բարձրակարգ ստադիոն, – այս մասին Սուրամիի շրջանցիկ ճանապարհի բացման միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստադիոնը նախատեսված կլինի ոչ միայն համապատասխան մարզաձևերի համար, այլև կունենա ժամանակակից ենթակառուցվածք համերգների համար։
«Սա ևս մեկ մեգանախագիծ է, որը մենք իրականացնում ենք։ Մեր երկրին անհրաժեշտ է նոր ստադիոն, մասնավորապես այն պատճառով, որ սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ընդհանուր առմամբ մեծացել է։ Մեր մայրաքաղաքին, երկրին անհրաժեշտ է նոր, լիովին ժամանակակից ստադիոն, որը նախատեսված կլինի ոչ միայն համապատասխան մարզաձևերի համար՝ ֆուտբոլի և ռագբի, այլև կունենա ժամանակակից ենթակառուցվածք համերգների համար։ Այս նախագծի իրականացումը կարևոր է ոչ միայն մարզական, այլև տնտեսական տեսանկյունից։ Բոլորին կարող ենք խոստանալ, որ մեր երկիրը շատ շուտով կունենա բարձրակարգ, գերժամանակակից, բրիտանական ոճի ստադիոն՝ նախատեսված 70 000 հանդիսականի համար», – նշել է վարչապետը։