Իրակլի Կոբախիձե - Մեր երկիրը լավագույնս է հասկանում խաղաղության գինը, մենք ամեն ինչ անում ենք խաղաղությունն ամրապնդելու համար, ինչը շատ կարևոր է, դա մեզ մոտ լավ է ստացվում
Մենք այն երկիրն ենք, որը վերջին 35 տարիների ընթացքում անցել է չորս տարբեր պատերազմների միջով, հետևաբար, մեր երկիրը լավագույնս է հասկանում խաղաղության գինը։ Մենք ամեն ինչ անում ենք մեր երկրում խաղաղությունն ամրապնդելու համար, և ինչը շատ կարևոր է, մենք բավականին լավ ենք աշխատում,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիի կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումում իր ելույթում։
Նրա խոսքով՝ «Չնայած վերջին տարիներին գործադրված մեծ ճնշմանը, կառավարությունը ոչ միայն պահպանել է խաղաղությունը, այլև Վրաստանը հետևողականորեն կարողացել է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը»։
«Սա շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար, և մենք ուրախ ենք տասնչորսերորդ անգամ հյուրընկալել շատ բարձրաստիճան հյուրերի այս միջոցառմանը։ Այս տարվա համաժողովի թեման նույնպես չափազանց կարևոր է՝ դա խաղաղության դերն է երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, աշխարհի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Մենք մի երկիր ենք, որը վերջին 35 տարիների ընթացքում անցել է չորս տարբեր պատերազմների միջով։ Հետևաբար, մեր երկիրը բոլորից լավ է հասկանում խաղաղության գինը։ Մենք ամեն ինչ անում ենք մեր երկրում խաղաղությունն ամրապնդելու համար, և, ինչը շատ կարևոր է, մենք դա բավականին լավ ենք անում։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրի վրա մեծ ճնշում է եղել, մեզ հաջողվել է պահպանել խաղաղությունը Վրաստանում։ Մենք ոչ միայն պահպանում ենք խաղաղությունը երկրում, այլև կարողանում ենք աջակցել խաղաղությանը մեր շրջապատող տարածաշրջանում, ինչը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար։ Մեր ավելի լայն տարածաշրջանում կան տարբեր տեսակի դժվարություններ, և այս իրավիճակում Վրաստանը միշտ, տարիների ընթացքում, դրական դեր է խաղացել խաղաղության զարգացման և, համապատասխանաբար, տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում։ Այսօրվա աշխարհը լի է մեծ մարտահրավերներով, հատկապես, երբ խոսքը խաղաղության մասին է. մենք ունենք լայն տարածաշրջանում շարունակվող ռազմական հակամարտություն, լայնածավալ պատերազմ, ցավոք, մեր շուրջը շատ պատերազմներ են, և նման իրավիճակում մենք պետք է խոսենք խաղաղության կարևորության մասին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։