Իրակլի Կոբախիձե – Մենք ունենք հայտարարված նպատակ, մենք ուզում ենք, որ Վրաստանը վերջնականապես դառնա Եվրամիության անդամ, մենք պատրաստ ենք ցանկացած թեմայի շուրջ քննարկումների

18:22, 05.02.2026

Մենք ունենք հայտարարված նպատակ, այդ նպատակն այն է, որ մենք ուզում ենք, որ Վրաստանը, ի վերջո, դառնա Եվրամիության անդամ,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, նա պատրաստ է ցանկացած թեմայի շուրջ քննարկման։

«Մենք ունենք հայտարարված նպատակ, այդ նպատակն այն է, որ մենք ուզում ենք, որ Վրաստանը, ի վերջո, դառնա Եվրամիության անդամ։ Ինչ վերաբերում է ցանկացած թեմայի վերաբերյալ քննարկմանը, մենք պատրաստ ենք դրան, կարող ենք քննարկել ցանկացած գործընթացի դրական և բացասական կողմերը, սակայն սահմանադրական խնդիրը սահմանադրական խնդիր է», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ