Իրակլի Կոբախիձե. Մենք շարունակում ենք գործել «պրագմատիկ» քաղաքականության միջոցով, որն այլընտրանք չունի մեր երկրի համար, եւ դա բերեց իր կոնկրետ արդյունքները

15:25, 27.06.2025

Մենք շարունակում ենք գործել «պրագմատիկ» քաղաքականությամբ, որը մեր երկրի համար այլընտրանք չունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ներկայացրած իր տարեկան հաշվետվության ժամանակ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, այս պրագմատիկ քաղաքականությունը տվել է իր կոնկրետ արդյունքները։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների և այլ միջոցառումների ձևաչափով։ Մենք ակտիվորեն աշխատում ենք չճանաչման քաղաքականության ուղղությամբ, որն ունի իր արդյունքները։ Բնականաբար, մենք շարունակում ենք գործել «պրագմատիկ» քաղաքականությամբ, որը մեր երկրի համար այլընտրանք չունի։ Այս պրագմատիկ քաղաքականությունը տվել է իր կոնկրետ արդյունքները», – հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ