Իրակլի Կոբախիձե. Մենք պետք է միասնական լինենք ատելության դեմ, պայքարենք հակասեմականության դեմ և աշխատենք, որպեսզի Հոլոքոստի նման ողբերգությունները երբեք չկրկնվեն
Այսօր՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, մենք հարգում ենք նացիստական ռեժիմի կողմից սպանված միլիոնավոր հրեա զոհերի հիշատակը,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
Կառավարության ղեկավարն անընդունելի է համարում էթնիկ, կրոնական կամ այլ հիմքերով խտրականությունը։
«Էթնիկական, կրոնական կամ այլ հիմքերով խտրականությունն արգելված է։ Մենք պետք է միասնական լինենք ատելության դեմ, պայքարենք հակասեմիտիզմի դեմ և աշխատենք, որպեսզի նման ողբերգություններ երբեք չկրկնվեն»,- գրել է վարչապետը։