Իրակլի Կոբախիձե - Մենք պետք է մեր անկախությամբ անդամակցենք Եվրամիությանը
Իրակլի Կոբախիձե - Մենք պետք է մեր անկախությամբ անդամակցենք Եվրամիությանը

Մենք պետք է միանանք Եվրամիությանը մեր անկախությամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Վարչապետի խոսքով՝ հնարավոր է պահպանել անկախությունը, երկրում խաղաղությունը, արժանապատվությունը, նպաստել բարգավաճմանը, դառնալ Եվրամիության անդամ։

«Մենք պետք է մեր անկախությամբ մտնենք Եվրամիություն: Ըստ էության, վերջին խորհրդարանական ընտրություններում սա էր մեր հիմնական կարգախոսը՝ դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ, բարեկեցությամբ։ Մենք կարծում ենք, որ դրանք համատեղելի են միմյանց հետ։ Հնարավոր է պահպանել ձեր անկախությունը, պահպանել խաղաղությունը երկրում, պահպանել արժանապատվությունը, նպաստել ձեր բարգավաճմանը և դառնալ Եվրամիության անդամ և պահպանել ձեր անդամակցությունը Եվրամիությանը: Մենք լավատես ենք։ Նաև հույս ունենք, որ Եվրամիությունում միտումները հետագայում ավելի դրական կլինեն։ Նախկին միտումները մեզ դուր չեկան։ Հույս ունենք, որ ապագա միտումներում որոշակի փոփոխություններ կլինեն»,- ասել է վարչապետը։