Իրակլի Կոբախիձե. Մենք պետք է ամեն ինչ անենք դրսից պարտադրված միտումներին դիմակայելու համար, դրան է ծառայում օրենսդրությունը, հենց դրա համար էլ ստեղծվել է համապատասխան դեպարտամենտը
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակազդենք դրսից պարտադրված միտումներին. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ հենց դրա համար էլ ՆԳՆ վարչությունում ստեղծվել է համապատասխան դեպարտամենտ։
«Ստրասբուրգի որոշումը բացարձակապես առողջ է։ Սկզբունքը պարզ է՝ չի կարելի թույլ տալ, որ այս կամ այն հասարակության մեջ ատելությունն ու ագրեսիան ազատ ընթացք ստանան։ Հենց այս մոտեցման վրա է հիմնված Ստրասբուրգի դատարանի որոշումը, և հենց այս մոտեցման վրա է հիմնված նաև մեր օրենսդրությունը, որը մենք ընդունեցինք որոշ ժամանակ առաջ։ Գիտեք, որ երկրի դրսից մեզ պարտադրում են ատելություն ու ագրեսիա, ինչը վրացական հասարակության համար ոչ օրգանական երևույթ է։ Հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակազդենք դրսից պարտադրված այս միտումներին։ Դրան է ծառայում օրենսդրությունը, հենց դրա համար էլ ՆԳՆ վարչությունում ստեղծվել է համապատասխան դեպարտամենտ։ Այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվորեն շարունակվեն»,- նշել է վարչապետը։
Ի գիտություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ անձնական բլոգում վիրավորական հայտարարություններ տարածելու համար ազատազրկման կիրառումը չի խախտում արտահայտվելու ազատության իրավունքը։