Իրակլի Կոբախիձե. Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը, երբ մենք պատրաստ կլինենք անդամակցել Եվրամիությանը, Եվրամիությունում միտումները կփոխվեն, և ժողովրդավարական համակարգը կվերականգնվի
Իրակլի Կոբախիձե. Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը, երբ մենք պատրաստ կլինենք անդամակցել Եվրամիությանը, Եվրամիությունում միտումները կփոխվեն, և ժողովրդավարական համակարգը կվերականգնվի

Մենք պատրաստ կլինենք 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը, կարևորն այն է, որ մինչ այդ Եվրամիությունում էլ գործընթացները այլ ուղղությամբ զարգանան, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Եվրամիությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության առումով միտումները մտահոգիչ են։

«Ձեզ հայտնի է, թե որն է մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը։ Առաջինը Եվրամիությանն ինտեգրումն է։ Դա մեր հռչակված նպատակն է, և մենք նաև հայտարարել ենք, որ 2028 թվականի համար կկատարենք Ասոցացման համաձայնագրից բխող պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։ Մենք պատրաստ կլինենք ամբողջությամբ միանալու Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Կարևորն այն է, որ մինչ այդ Եվրամիությունում գործընթացներն այլ ուղղությամբ ընթանան։ Այսօր ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության ոլորտներում միտումները մտահոգիչ են։ Ցավոք, բոլոր ուղղություններով նկատվում է հետընթաց։ Հուսով ենք, որ մինչ մենք 2030 թվականին պատրաստ կլինենք Եվրամիությանը միանալու, մինչ այդ Եվրամիությունում այս միտումները կփոխվեն և ԵՄ-ում ժողովրդավարական համակարգը կբարելավվի։ Մարդու իրավունքները ավելի լավ կպաշտպանվեն, և տնտեսությունն էլ կուժեղանա», – ասել է Կոբախիձեն։