Իրակլի Կոբախիձե. Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք եվրոպական բյուրոկրատիային մեր պատրաստակամությունը առողջ քննարկում անցկացնել բոլոր այն թեմաների շուրջ, որոնցից նրանք մինչ այժմ խուսափում էին, քանի որ ճշմարտությունը նրանց կողմը չէ
Իրակլի Կոբախիձե. Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք եվրոպական բյուրոկրատիային մեր պատրաստակամությունը առողջ քննարկում անցկացնել բոլոր այն թեմաների շուրջ, որոնցից նրանք մինչ այժմ խուսափում էին, քանի որ ճշմարտությունը նրանց կողմը չէ

«Եվրոպական բյուրոկրատիային կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վարելու առողջ քննարկում բոլոր հարցերի շուրջ, սակայն նրանք մինչ օրս խուսափում են նման քննարկումներից, քանի որ ճշմարտությունը նրանց կողմում չէ», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ցանկացած առողջ քննարկում պետք է ընթանա բաց և թափանցիկ ձևով։

«Եվրոպական բյուրոկրատիային մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վարելու առողջ քննարկում բոլոր թեմաների շուրջ։ Մենք որևէ հարց չենք փակում, բայց ցանկանում ենք առողջ քննարկում բոլոր թեմաների վերաբերյալ։ Տեսնում եք, որ մինչ օրս եվրոպական բյուրոկրատիան խուսափում է նման առողջ քննարկումներից, քանի որ ճշմարտությունը նրանց կողմում չէ, ճշմարտությունը մեր կողմում է։ Մենք ընդունել ենք լիովին առողջ օրենքներ, ձեռնարկել ենք բացարձակապես ճիշտ քայլեր, մենք վճռականորեն պաշտպանում ենք օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը մեր երկրում։ Մասնավորապես, մենք ոչ մեկին թույլ չենք տալիս դրսից փոխել իշխանությունը, կազմակերպել հեղափոխություններ, միջամտել մեր ընտրություններին։ Այսպես էլ կշարունակվի իրադարձությունների զարգացումը, իհարկե։ Մենք բաց ենք ցանկացած առողջ քննարկման համար, սակայն դա պետք է տեղի ունենա բաց, թափանցիկ և հրապարակային կերպով», – նշել է Կոբախիձեն։