Իրակլի Կոբախիձե. Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ, վերջին մի քանի ամիսները շրջադարձային էին, մենք կշարունակենք աշխատել նաև ապագայում՝ երկրում կոռուպցիան հնարավորինս վերացնելու համար

Կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ շատ քայլեր ենք իրականացրել։ Այս տեսանկյունից շրջադարձային են եղել անցած մի քանի ամիսները, – լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ աշխատանքը կշարունակվի նաև ապագայում՝ երկրում կոռուպցիան հնարավորինս վերացնելու համար։

«Մենք ասում էինք, որ ունենք հստակ, հավակնոտ նպատակ։ Ցանկանում ենք կոռուպցիայի ցածր մակարդակի տեսանկյունից զբաղեցնել տեղ Եվրոպայի եռյակում։ Դրա արտահայտությունն արդեն նկատվում է վարկանիշներում գրանցված աճով, դրական փոփոխություններով։ Ապագայում ևս կշարունակենք աշխատանքը, որպեսզի մեր երկրում կոռուպցիան հնարավորինս վերացվի», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։