Իրակլի Կոբախիձե. Մամուլի ազատությունը ոչինչ չարժե Եվրոպական խորհրդարանի համար, այն դարձել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նման, սա ողբերգական իրավիճակ է
Մեդիայի ազատությունը ոչ մի արժեք չունի Եվրախորհրդարանի համար, Եվրախորհրդարանը դարձել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նման, լրատվամիջոցների ազատությունը նրանց համար ոչինչ չի նշանակում,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, ինչ սկսել է Մեծ Բրիտանիան, շարունակել է Եվրախորհրդարանը։
«Մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցները գործնականում կորցնում են իրենց դեմքը։ Մեդիայի ազատությունը նրանց համար ոչինչ չի նշանակում։ Այն, ինչ սկսել է Մեծ Բրիտանիան, այժմ շարունակել է Եվրախորհրդարանը։ Սա լիովին ամոթալի է, նրանց կայացրած որոշումը չի համապատասխանում որևէ չափանիշի։ Մեդիայի ազատությունը ոչ մի արժեք չունի Եվրախորհրդարանի համար։ Եվրախորհրդարանը դարձել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նման։ Այն, ինչ մենք տեսնում ենք, ողբերգական իրավիճակ է։ Հուսով եմ, որ այս ամենը կուղղվի մոտ ապագայում։ Սա բացարձակապես խորհրդային մոտեցում է, որը ցուցադրում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները։ Մեզ չի զարմացնում, որ կոնկրետ քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս նման նախաձեռնություններով, վայելում են շատ կասկածելի համբավ, նրանք ունեն կասկածելի անցյալ։ Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրախորհրդարանում, խոսում է լիակատար դեգրադացիայի մասին», – ասել է վարչապետը։