Իրակլի Կոբախիձե. Կարծում ենք, ամենաշատը հաջորդ տարվա առաջին ամիսներից Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կսկսեն որակապես վերալիցքավորվել, սա մեր հիմնական առաջնահերթություններից է
Կարծում ենք, առավելագույնը հաջորդ տարվա առաջին ամիսներից Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կսկսեն որակապես վերալիցքավորվել,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է Կոբախիձեն, «Վրացական երազանքի» արտաքին հիմնական գերակայությունը Եվրամիությանն ինտեգրումն է։
«Մենք ակնկալում ենք հարաբերությունների վերալիցքավորում և կարծում եմ, որ դա անպայման կլինի։ Այս գործընթացը հատկապես ինտենսիվ կսկսվի հաջորդ տարվանից։ Կարծում ենք, որ Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, քան նախնական կանխատեսումը։ Կարծում ենք, որ առավելագույնը հաջորդ տարվա առաջին ամիսներից կսկսեն որակապես վերալիցքավորվել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ, սա մեր առաջնահերթություններից է։
Մեր հիմնական արտաքին գերակայությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Ուստի հարաբերությունների ներկայիս վիճակը մեզ խիստ դուր չի գալիս։ Կարծում ենք, որ շուտով առաջին նշանները կհայտնվեն այս ուղղությամբ, հաջորդ տարվա առաջին ամիսներից հարաբերությունները որակապես վերալիցքավորվեն, ինչը կարևոր է մեր երկրի համար։ Նաև կարծում եմ, որ դա կարևոր է Եվրամիության և ԱՄՆ-ի համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։