Իրակլի Կոբախիձե. Կառավարության կազմում որևէ էական փոփոխություն չենք սպասում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում

15:22, 15.12.2020

Մենք սպասում ենք վարչապետի դիրքորոշմանը կառավարության ձևավորման հարցում, չենք սպասում որևէ էական փոփոխության, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, – լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք առաջին հերթին սպասում ենք վարչապետի դիրքորոշմանը: Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք հանդիպում կունենանք վարչապետի հետ, նրանից կլսենք կառավարության ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը: Դրանից հետո տեղի կունենա քննարկում խորհրդարանական մեծամասնության ձևաչափով, և մենք միասին որոշում կկայացնենք կառավարության կազմի վերաբերյալ», – հայտարարել է Կոբախիձեն:

Հարցին, թե մեծամասնության նիստին քննարկում եղել է թեկնածուների վերաբերյալ, Կոբախիձեն ասել է, որ դեռ քննարկում չի եղել, և նրանք սպասում են վարչապետին:

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվել են առողջապահության նախարարի հարցով:

«Մնում է նույն կազմը, որը նախկինում աշխատել է: Ինչ վերաբերում է փոփոխություններին, արդարադատության մասով կա հստակ փոփոխություն, որևէ փոփոխության մասին այլ տեղեկություններ չկան: Ուստի մենք կսպասենք վարչապետի դիրքորոշմանը: Մենք լուրջ փոփոխություններ չենք ակնկալում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ