Իրակլի Կոբախիձե. Կան հարցեր, որոնք պետք է քննարկել կուսակցության ներսում, եթե ես ուզենայի դուրս հանել, ես էլ կհեռանայի կուսակցությունից
Իրակլի Կոբախիձե. Կան հարցեր, որոնք պետք է քննարկել կուսակցության ներսում, եթե ես ուզենայի դուրս հանել, ես էլ կհեռանայի կուսակցությունից

Մենք բազմաթիվ հանդիպումներ ունեցանք մեծամասնության ձևաչափով, որտեղ շատ բաների մասին խոսեցինք, եթե ուզենայի այդ թեմաները դուրս հանել, ես նույնպես կհեռանայի կուսակցությունից,- այս մասին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն մեկնաբանել է Սոզար Սուբարիի, Դիմիտրի Խունդաձեի և Միխեիլ Ղավելաշվիլիի՝ կուսակցությունը լքելու որոշումը։

«Քանի որ ես չեմ ուզում դուրս հանել բաներ, որոնց մասին մենք խոսում ենք ներսում, ես կմնամ նույն ռեժիմում։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկվեն ներքին կարգով, եթե ուզենայի ինչ-որ բան դուրս բերել, ես էլ կհեռանայի կուսակցությունից», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Սոզար Սուբարին, Միխեիլ Ղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն հունիսի 28-ին լքել են «Վրացական երազանք» կուսակցությունը և իրենց խորհրդարանական պաշտոնները, թեև պահպանում են իրենց պատգամավորական մանդատները։ «Վրացական երազանք»-ի արդեն նախկին անդամների խոսքով, իրենք կարծում են, որ պետք է հանրությանը ավելի շատ տեղեկատվություն տրամադրեն երկրում ընթացող քաղաքական իրադարձությունների, Եվրամիությանն ինտեգրման հետ կապված գործընթացների և երկրի անվտանգության ռիսկերի մասին։ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն և Միխեիլ Ղավելաշվիլին երեկ համատեղ հայտարարություն են տարածել։