Իրակլի Կոբախիձե. Ինչ ռեժիմով է լինելու կուսակցական որոշումների ընդունումը, սա մեր ներքին խոհանոցն է, Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի
«Ինչ ռեժիմով է լինելու կուսակցական, քաղաքական որոշումների կայացումը, սա մեր ներքին խոհանոցն է, մեր գործն է։ Երբ նման սկզբունքային, կարևոր որոշումներ են կայացվում, մենք խորհրդակցություններ ենք ունենում թիմի բոլոր ղեկավարների հետ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կառավարության ներկայիս կազմը լավ է աշխատում, ինքը մտադիր է շարունակել աշխատանքը նշված թիմի հետ։
«Ինչ վերաբերում է պարոն Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնին, ապա այն մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն այն պատճառով, որ նա մեր կուսակցության պատվավոր նախագահն է, մեր կուսակցության առաջնորդը, այլ նաև այն պատճառով, որ նա ունի ճիշտ խորհուրդներ տալու հատուկ կարողություն: Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա մենք ունենք արտակարգ թիմ, և ես պատրաստվում եմ աշխատել այս թիմի հետ»,- ասել է Կոբախիձեն։