Իրակլի Կոբախիձե. Ինչ ցանես, այն էլ կհնձես, Եվրոպական Միության արածները, այդ թվում՝ միջազգային իրավունքի չափանիշների խախտումները, բումերանգի պես վերադարձան

18:08, 25.12.2025

«Կա այսպիսի ասացվածք՝ ինչ որ ցանում ես, այն էլ հնձում ես։ Այն, ինչ Եվրամիությունն անում էր և ինչպես էր խախտում միջազգային իրավունքի չափանիշները, ճիշտ նույնը բումերանգի պես վերադարձավ իրեն», – լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեին հարց է ուղղվել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից նախկին եվրահանձնակատարի և ևս մի քանի անձանց նկատմամբ կիրառված վիզային սահմանափակումների, ինչպես նաև այդ կապակցությամբ Կայա Կալասի հայտարարության վերաբերյալ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Եվրամիության սխալ գործելակերպը այժմ վերադարձել է հենց իրեն։

«Իհարկե, դա սխալ գործելակերպ էր, սակայն այդ սխալ գործելակերպը հիմա վերադարձել է Եվրամիությանը, ինչը մեզ համար շատ հետաքրքիր է։ Երբ լսում ենք Եվրամիության ներկայացուցիչների վրդովված հայտարարությունները այս թեմայով, դա նույնպես մեզ համար շատ հետաքրքիր է», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի և ևս չորս եվրոպացիների նկատմամբ վիզային սահմանափակումների կիրառման վերաբերյալ հայտարարել է․ «ԱՄՆ-ի որոշումը՝ սահմանել ճանապարհորդության սահմանափակումներ եվրոպացի քաղաքացիների և պաշտոնյաների համար, անընդունելի է և մեր ինքնիշխանությանը մարտահրավեր նետելու փորձ է»։

Նմանատիպ