Իրակլի Կոբախիձե - «Իգլ Հիլզ»-ի ներդրումային նախագիծը մեկ տարվա ընթացքում Վրաստանի տնտեսությանը կավելացնի 11 միլիարդ լարի
«Իգլ Հիլզ»-ի ներդրումային նախագիծը այս տարի Վրաստանի տնտեսությանը կավելացնի 11 միլիարդ լարի, իսկ տասը տարվա ընթացքում երկրի բյուջեին տարեկան կավելանա 700 միլիոն լարի, Աբու Դաբիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ այս մեկ կոնկրետ նախագիծը զգալի ազդեցություն ունի մեր երկրի զարգացման վրա՝ առանց որևէ բացասական գործոնի, հետևաբար, պետությունը պատասխանատվություն է կրում այս նախագծի հաջող իրականացման համար՝ սկզբից մինչև վերջ։
«Եկեք ևս մեկ անգամ հիշենք, թե ինչ ազդեցություն կունենա «Իգլ Հիլզ»-ի ներդրումային նախագիծը մեր երկրի տնտեսության վրա. տարվա ընթացքում Վրաստանի տնտեսությանը կավելանա 11 միլիարդ լարի։ 10 տարվա ընթացքում, տարեկան կտրվածքով, մեկ կոնկրետ ներդրումային նախագծից երկրի բյուջեին կավելանա միջինը 700 միլիոն լարի։ Եվ՛ տնտեսությունը, և՛ բյուջեն կունենան այդքան մեծ շահույթ, և բացի այդ, կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր։ Խոսքը վերաբերում է ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական աշխատատեղերին։ Նախագծի իրականացման փուլում անմիջապես կստեղծվի 24,000 աշխատատեղ, իսկ նախագծի ավարտից հետո՝ 8,000 մշտական աշխատատեղ։ Մեկ կոնկրետ նախագիծն այդքան մեծ ազդեցություն ունի մեր երկրի զարգացման վրա՝ առանց որևէ բացասական գործոնի։ Համապատասխանաբար, պետությունը պատասխանատվություն է կրում այս նախագծի հաջող իրականացման համար՝ սկզբից մինչև վերջ», – ասաց վարչապետը։