Իրակլի Կոբախիձե. Հիմա, երբ մեր պետական ինստիտուտները ավելի ուժեղ են, քան երբևէ, ոչ մեկին հնարավորություն չի տրվի իրականացնել ոչ միայն որևէ հեղափոխական սցենար, այլև որևէ արմատական սցենար
Այժմ, երբ մեր պետությունն ու պետական ինստիտուտները ուժեղ են ինչպես երբևէ, ոչ ոք հնարավորություն չի ստանա ոչ միայն որևէ հեղափոխական, այլ նույնիսկ որևէ ռադիկալ սցենարի իրականացման համար, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Փոթիում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հասարակությունը լսում է ռադիկալացման և ռադիկալ սցենարների մասին խոսակցություններ, սակայն երբեք այդ խոսակցությունները հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ պետությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա։
«Ընդդիմությունն ամբողջությամբ գտնվում է անհասկանալի վիճակում․ կան երկու կուսակցություն, որոնք մասնակցում են ընտրություններին, և կան ևս երկու կուսակցություն, որոնք ընտրություններին մասնակցելն անվանում են դավաճանություն։ Այս առումով նրանց ֆունկցիան նույնպես կորել է։ Հետևաբար, իրենց ոչինչ չի մնում, բացի նրանից, որ խոսեն ինչ-որ ռադիկալ սցենարների մասին։ Բայց նման խոսակցություններ ռադիկալացման մասին մենք հիշում ենք արդեն տարիներ շարունակ, և հիշում եք նաև, որ դրանցից ոչ մեկն ավարտված չէ հաջողությամբ, քանի որ պետությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա և ոչ ոքի թույլ չի տվել իրականացնել ռադիկալ սցենարներ։ Մանավանդ հիմա, երբ մեր պետությունն ու պետական ինստիտուտները ուժեղ են ինչպես երբևէ, ոչ ոք հնարավորություն չի ստանա ոչ միայն որևէ հեղափոխական, այլ նույնիսկ որևէ ռադիկալ սցենարի իրականացման համար», – հայտարարել է վարչապետը։քա