Իրակլի Կոբախիձե. Համոզված ենք, որ իրավապահները համաչափ են գործելու, այսօր ՆԳ նախարար Գախարիան չէ, այլ Վախտանգ Գոմելաուրին է
Իրակլի Կոբախիձե. Համոզված ենք, որ իրավապահները համաչափ են գործելու, այսօր ՆԳ նախարար Գախարիան չէ, այլ Վախտանգ Գոմելաուրին է

Համոզված ենք, որ իրավապահ մարմինները կգործեն պատշաճ կերպով՝ պահպանելով համաչափության սկզբունքը։ Ներքին գործերի նախարարն այսօր Գախարիան չէ, այլ Վախտանգ Գոմելաուրին է,- այս մասին ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի, «գլխավորն այն է, որ իրավապահ մարմինները գործեն համաչափության սկզբունքով, և ոչ մի դեպքում ցրում չի լինի»։

«Որտեղ անհրաժեշտ կլինի համաչափ ուժ կիրառել, բնականաբար, այնտեղ կկիրառվի համաչափ ուժ, այդ թվում՝ ուժային կառույցների ներկայացուցիչների համար վտանգ չներկայացնելու համար։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ վստահ ենք, որ իրավապահ մարմինները կգործեն պատշաճ՝ պահպանելով համաչափության սկզբունքը։ Ներքին գործերի նախարարն այսօր Գախարիան չէ, այլ Վախտանգ Գոմելաուրին է։ Սա առաջին հերթին նշանակում է, որ կհարգվի համաչափության սկզբունքը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։